|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ղազախստանի գյուղնախարարությունը հրաժարվել է մասնակցել եռակողմ բանակցություններին, որոնց նպատակն է ռուս-բելառուսական սահմանը հատող ապրանքների վերահսկողության խստացումը:
Ռուսաստանի իշխանությունների համաձայն՝ միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Բելառուսից ՌԴ-ի տարածքով Ղազախստան կամ այլ երկիր մատակարարվող ապրանքները իրականում բեռնաթափվում են ՌԴ-ում: Եվ ստացվում է, որ Ռուսաստանում սպառվում են ապրանքներ, որոնց ներմուծումը ներկայումս արգելված է:
«Ղազախստանը չի ընդունում վերահսկողության մեր համակարգը և մտադիր չէ նման բանակցությյունների մասնակցել: Մենք որակում ենք դա որպես մեզ ընդառաջ գնալու ցանկության բացակայություն»,- ասել է «Ռոսսելխոզնադզորը»-ի մամուլի քարտուղար Յուլիա Տրոֆիմովան:
Հիշեցնենք, որ ռուսական կողմի որոշումը վհատեցրել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: