կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 11:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է․ Գագիկ Ծառուկյան

Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, այդ պատճառով մենք ձեռնպահ ենք մնացել քվերակությունից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով պատգամավորների թվի 1/5-րդով ԱԺ որոշումը ՍԴ-ում վիճարկելու մտադրություն լինել-չլինելու մասին հարցին։

«Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել, մենք պատրաստ ենք եղել 24-ժամյա աշխատանքի որ նախագծի իրավական կողմը պահենք, բայց մեր առաջարկին արձագանք չեղավ, դրա համար էլ ձեռնպահ մնացինք քվեարկությունից»,-պարզաբանեց նա։

Հանարաքվեի ժամանակ «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի ճամբարում են լինելու՝ ԲՀԿ-ն դեռ վերջնական դիրքորոշում չունի․ «Մեզ մոտ տենց միաձայն չի, մենք հիմա քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք և մեր տեսակետը կհայտարարենք»,-ասաց Ծառոիկյանը։

Իր անձնական տեսակետը նույնպես չհայտնեց՝ պատճառաբանելով, որ չխանգարի խորհրդի անդամներին։

Ծառուկյանի անունը վաղուց չկա ամենաշատ բացակայող պատգամավորների շարքում․ ասաց՝ ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, հարմարեցնում է, գալիս է, քվերակում է, հաճախակի է ուզում տեսնել պատգամավորների ու լրագրողներին։

Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնությամբ՝ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։

Մանրամասն՝ տեսանյութում․