կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 19:36
Քաղաքական

«Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու». Մարուքյան

«Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու». Մարուքյան

ԱԺ խորհրդի նիստում մենք դեմ ենք քվեարկել բոլոր նախագծերին, նաեւ արտահերթ նիստ հրավիրելուն, այդ նիստը հատուկ ռեժիմով անցկացնելուն: Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել են «Իմ քայլի» երկու նախագծերը. եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ «Իմ քայլի» 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:

«Բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է դրանց իրավականությանն ու սահմանադրականությանը, դրա մասին դեմ կխոսենք: Ամեն դեպքում հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց ՀՀ պարտավորությունները ստուգելու, առերեւույթ հակասահմանադրական նախագծեր են շրջանառված: Դրան բացատրություն տրվեց, որ սա քաղաքական որոշում է»,-ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ 37 համահեղինակ պատգամավորների շարքում չկան պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մի քանի իրավաբաններ, Մարուքյանն ասաց. «ճիշտ եք նկատել: Ես նկատեցի, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաինքի իրավաբան մասնագետ պատգամավորները: Կամ նրանք նպատակային չեն ստորագրել, բայց վերջում պետք է քվեարկեն ի վերջո, կամ ինչ-որ միտում կա»:

Նա նշեց, որ բացառում է, որ իրենք կողմ քվեարկեն այդ նախագծին:

Մարուքյանը տեղեկացրեց, որ այս նախագծերը հատուկ ընթացակարգով են քննարկվում, առանց պետաիրավական հանձնաժողովում քննարկվելու միանգամից ԱԺ նիստում են քննարկվելու:

«Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու»,-ասաց նա:

Մարուքյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստում «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ ներկայացուցիչները դեմ են քվեարկել արտահերթ նիստ հրավիրելուն: