Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Եգիպտոսում անցկացվում է Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե. տեղեկացնում է France Press գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը կմասնակցի 45 մլն մարդ, որոնք պետք է որոշեն Սահմանադրության 8 հոդվածներում փոփոխություն կատարելու և մեկ հոդված չեղյալ հայտարարելու հարցը։
Մասնավորապես՝ նախատեսվում երկիրը նախագահելու 6–ամյա ժամկետը 4 տարի դարձնելու փոփոխություն, նաեւ միայն մեկ անգամ վերընտրվելու իրավունք։
Նոր ուղղումները պահանջում են, որ նախագահի թեկնածուն, բացի եգիպտականից, այլ քաղաքացիություն չունենա և ամուսնացած չլինի օտարերկրացու հետ։
Նախատեսվում է նաև չեղյալ համարել Սահմանադրության 179–րդ հոդվածը, որը ահաբեկչության սպառնալիքի դեպքում նախագահին օժտում է հատուկ լիազորություններով։
Հանրաքվեի արդյունքում կփոխվի երկրում վերջին 30 տարիներին գործող արտակարգ դրություն մտցնելու գործընթացը. արտակարգ դրություն մտցնելը կմտնի խորհրդարանի լիազորությունների մեջ, ընդ որում՝ այն ուժի մեջ կլինի առավելագույնը 6 ամիս, հակառակ դեպքում՝ իշխանությունները ստիպված կլինեն այդ հարցով համաժողովրդական հանրաքվե անցկացնել։
Ի դեպ, առաջարկված փոփոխությունները ստացել են «Մուսուլման եղբայրների», ինչպես նաև նախկինում իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության աջակցությունը։ Նրանց կարծիքով՝ ուղղումներից հրաժարվելը կերկարաձգի անցումային շրջանը և կբարդացնի երկիրը կառավարելու՝ բանակի խնդիրը։
Երկրում ներկայումս իշխող Ռազմական ուժերի գերագույն խորհրդի ծրագրի համաձայն՝ հանրաքվեն կլինի իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքացիական ղեկավարությանը փոխանցելու առաջին քայլը։