|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ներկա են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավորներ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նախ հարկ համարեց ընդգծել, որ ԱԺ-ին ներկայացված է ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների նախագիծ, քանի որ գործող Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածները փոփոխության ենթակա չեն. դրանք կարող են փոփոխվել միմիայն նոր Սահմանադրություն ընդունելու պարագայում:
«Այդ հոդվածները Հայաստանը հռչակում են ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն, մնացածը գալիս է լրացնելու այդ հոդվածները` ամրագրելով անհատի դիրքն այդ պետությունում, ամրագրելով պետություն-անհատ հարաբերությունները»,- ասաց նա: