|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին։
Հանրաքվեն նշանակվել է մարտի 15-ին։ Հիմնական փոփոխությունների թվում՝ երկպալատ խորհրդարանից անցում միապալատ մոդելի, Սահմանադրության գերակայության ամրագրում միջազգային պայմանագրերի նկատմամբ։ Ռուսաց լեզվի կարգավիճակը չի փոխվում և շարունակում է մնալ ոչ պաշտոնական։
Նախկինում հաղորդվել էր, որ նոր Սահմանադրության տեքստը վերաշարադրվել է ավելի քան 80%-ով՝ փոփոխություններով ընդգրկված է 77 հոդված։
«Վերջին տարիների քաղաքական բարեփոխումների համապատկերն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ղազախստանը վերջնականորեն հրաժարվում է գերտիրապետական կառավարման ձևից և անցնում է նախագահական հանրապետության՝ ուժեղ և ազդեցիկ խորհրդարանով», – ասել է նա։