|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել և հայտարարել, որ Թուրքիան սկսել է անօդաչու սարքերի արտադրությունը. տեղեկացնում է Habersitesi-ն:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենց հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ:
«Երբ այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը Կոնգրեսում չի հաստատվել: Բայց մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ Իսրայելից գնված 10 անօդաչու սարքերը Թուրքիան հետագայում չի կարողացել վերանորոգել տալ:
«Շնորհակալություն նրանց, այդ հարևանների շնորհիվ մենք սեփական արտադրանքն ունեցան»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բավական հզոր զրահակիրներ է արտադրում, նաև հույս է հայտնել, որ բարձր տեխնոլոգիական արտադրանքի շնորհիվ պիտի աճեն արտահանման ծավալները: