կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 20:54
Հասարակություն

Ո՞վ է Սերժ Սարգսյանի և մյուսների քրգործը քննող դատավոր Վահե Միսակյանը

Ո՞վ է Սերժ Սարգսյանի և մյուսների քրգործը քննող դատավոր Վահե Միսակյանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել հունվարի  29-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին։

Ո՞վ է դատավոր Վահե Միսակյանը

Հասարակական հնչեղություն ունեցող քրեական այս գործը մակագրվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ.-ի նոյեմբերի 30-ի հրամագրով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Վահե Միսակյանին: Վերջինի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  է 2019-ի հոկտեմբերից:

1988 թ.-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ծնված Վահեն 2011թ.-ից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում:

Երկու տարվա աշխատանքային փորձով, մինչ այս որևէ հանրային հնչեղություն ունեցող գործ չքննած 32-ամյա դատավորը լուրջ «փորձության» առաջ է կանգնած։

Ի՞նչ ունի հայտարարագրած Վահե Միսակյանը

2017թ.-ին Միսակյանը հայտարարագրել է 7 մլն դրամ, 9.000 դոլար և 8 մլն դրամ արժողությամբ TOYOTA CAMRY ավտոմեքենա։ Հետագայում գումարներն ավելացել են՝ կազմելով 8 մլն դրամ և 11.000 դոլար: Նրա տարեկան եկամուտը 4 մլն 834 հազար դրամ է։

2018-ին Միսակյանը ձեռք է բերել Mazda 6 մակնիշի մեքենա՝ մոտ 4 միլիոն դրամով, նրա դրամական միջոցները նվազել են, իսկ փոխառությունները շատացել՝ կազմելով մոտ 12 միլիոն դրամ։

Դատավորի հայրը՝ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած (ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ), ներկայում թոշակի անցած Ներսես Միսակյանն է:

Վերջինս 2017թ.-ին հայտարարգրել է հողամաս, ՎԱԶ 2110 և ՎԱԶ 2109 մակնիշի մեքենաներ։ Նրա  դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 6 միլիոն դրամ, որից 4 միլիոնը եղել է ստացված փոխառություն։

Վահե Միսակյանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ «երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թ.-ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը»: