կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-02 14:03
Հասարակություն

Ապագաղութացման գործընթացը սկսվում է. «Իմ լոնքը» դաշինիքի արձագանքը ԵԽԽՎ-ի հայտարարությանը․ Վահան Իշխանյան

Ապագաղութացման գործընթացը սկսվում է. «Իմ լոնքը» դաշինիքի արձագանքը ԵԽԽՎ-ի հայտարարությանը․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ մոնտիորինգի խմբի հայտարարությունը։

«Ապագաղութացման գործընթացը սկսվում է. «Իմ լոնքը» դաշինիքի արձագանքը ԵԽԽՎ-ի հայտարարությանը

ԵԽԽՎ մոնտիորինգի խմբի հայտարարությունը, թե Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը ճնշում են դատական համակարգը, և որ ժողովրդի վարչապետը խախտել է անմեղության կանխավարկածը, ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։

Հայաստանը գաղութացվեց, երբ 2001թ. նախկին հանցագործ իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար դավաճանաբար երկիրը հանձնեցին դրսի ուժերին, Հայաստանը դարձնելով Եվրոպայի խորհդի անդամ։ Սա մեծ հարված էր Հայաստանի ինքնիշխանությանը։

Ներկայիս պատմական իրադրությունը՝ Հայաստանի ենթարկվածությունը վերազգային դաշինքում, ուժգնացրել է գաղութացման զգացողությունները՝ վերադասավորելով կենտրոնի և ծայրամասի տեղադիրքերը հենց ազգի ներսում:

«Իմ լոնքը» դաշինքը վերահաստանում է, որ անկախությունը բացարձակ արժեք է, որևէ միջամտություն մեր ինքնիշխանությանը, և ներքին գործերին արժանի հակահարված կստանա։

Ոչ ոք, բացի ինքնիշխան երկրի հպարտ քաղաքացիներից, իրավունք չունի մոնիտորինգի ենթարկել հեղափոխությամբ նվաճված Հայաստանի Հանրապետության իշխանության գործունեությունը։

Մենք թույլ չենք տա, որ ոչնչացնեն Հեղափոխության ամենամեծ նվաճումը ՝ «մի ժողովուրդ, մի վարչապետ, մի դատարան» գաղափարը, դատարանի, վարչապետի, Ազգային ժողովի ամուր և անբաժանելի երրոդությունը, որ հեղափոխության անցումային շրջանում հետզհետե վերածվելու է մեկության ի դեմս ժողովրդի վարչապետի։ Ովքեր փորձեն այս երեք արհեստածին հասկացությունները տարանջատել, կծեփվեն պատերին։

Մենք թույլ չենք տա կասկածի տակ դնել հեղափոխության մյուս նվաճումը՝ մեղավորության կանխավարկածը, և յուրաքանչյուր փորձ վերադարձնել աղբանոցից հակահեղափոխական այնպիսի հասկացություն ինչպիսին է անմեղության կանխավարկածը, մեղավորության կանխավարկածի սկզբունքով կորակվեն հիբրիդային հեղաշրջման դավադիրներ, և կփռվեն ասֆալտներին։

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և հպարտ քաղաքացիների պահանջով Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու, և լիարժեք անկախության հասնելու համար, Իմ լոնքը դաշինքը պատրաստում է օրենքի նախագիծ, որ Հայաստանը դուրս բերի Եվրոպայի խորհրդի կառույցներից։

Թող ոչ ոք չկասկածի, որ մենք հետևողական ենք լինելու մեր գործունեության մեջ, այն է՝ ապագաղութացնել Հայաստանը։ Կկտրվեն բոլոր նրանց թաթիկները, ովքեր կկագնեն ժողովրդի ազատատենչ դուխի դիմաց։

Ազա՛տ, անկա՛խ Հա՛յա՛ստա՛նը

«Իմ լոնքը» դաշինք»,-գրել է նա։