կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 12:25
Հասարակություն

Հենրիկ Հարթենյանի` ավագանու կազմից հեռացնելու անհրաժեշտություն չկա. Սաթենիկ Մկրտչյան

Հենրիկ Հարթենյանի` ավագանու կազմից հեռացնելու անհրաժեշտություն չկա. Սաթենիկ Մկրտչյան

Մենք արդեն հայտարարությունը տարածել ենք, անընդունելի ենք համարել  նրա արարքը, ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Սաթենիկ Մկրտչյանի կարծիքով անհրաժեշտություն չկա Հարթենյանին հեռացնել ավագանու կազմից:

«Քննարկումներում կհասկանանք հեռացնե՞լ, թ՞ե ոչ: Ես կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ՝ մենք պետք է դեռ ինստիտուցիոնալ լուծումների գնանք: Ես ցանկանում եմ, որ մենք շատ լուրջ քննենք հարցը եւ խմբակցությունով հասկանանք: Քննարկումների արդյունքում միասին կորոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»,-ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:

Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: