|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Յաճախ չէ, թէ համայնավար եւ աջակողմեան կուսակցութիւններու ներկայացուցիչներ քով քով կուգան, հասարակ յայտարար ունեցող հարցեր քննելու եւ միասնաբար աշխատելու համար:
Ահա բացառութեան կանոնը երբ Արցախի ու Հայաստանի քաղաքական օրակարգով իրենց քով քով բերաւ գործակցութեան հրաւէրը Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբի եւ ՀՅԴաշնակցութեան Կիպրոսի Կոմիտէի:
Ժողովին - որուն արդիւնքները պիտի հրապարակուին շուտով - կը մասնակցէին Եւրոխորհրդարանի անդամներ, աջակողմեան ՏԻՍԻ կուսակցութեան Լուկաս Ֆուրլաս, Համայնավար Եւրոխորհրդարանական Եորղոս Եորղիու, Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ ընկեր Յակոբ Գազանճեան եւ ՀՅԴաշնակցութեան Կիպրոսի Կոմիտէի ներկայացուցիչ ընկեր Սիմոն Այնէճեան: