Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Սարգսյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պարզվում է, «նոր Հայաստանի» նոր իշխանությունները ևս գնում են «հին Հայաստանի» հին իշխանություննեերի ճանապարհով՝ փորձելով Սահմանադրությունը «կարել» իրենց «հագով»: Չմոռանանք, որ նախորդ իշխանություններին այդ հարցով մեղադրողներից մեկը ներկա իշխանավորներն էին:
Իհարկե, կասեն՝ «իրավիճակ է փոխվել»: Լիովին համաձայն եմ, բայց արի ու տես՝ գործելաոճը նույնն է՝ ուղղված նույն նպատակին՝ ունենալ հնարավորինս մեծ ու երկարատև իշխանություն: Թվում է, թե ընդդիմությունն է ջատագովն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց արի ու տես իշխանությունը շռնդալից քայլերով նախապատրաստվում է այդ ընտրություններին՝ նախ փոխելով Սահմանադրությունը, զուգահեռ վերաձևելով տեղեկատվական դաշտը, որից հետո 2021-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն ուղղակի անխուսափելի:
Սրանով իշխանությունները կզոհաբերեն և՛ իրենց ձևավորած խորհրդարանին, և իրենց իսկ կառավարությանը, սակայն շանս կունենան ևս 5 տարի երկարաձգել իրենց՝ արդեն իսկ անկում ապրող իշխանությունը: Մնում է գտնել հարցի պատասխանը՝ իսկ ինչպե՞ս փրկել «Պողոսին», որը հավատացել է և մնացել անտեսված....»: