կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 13:16
Քաղաքական

Մեկ օրում չի կարող լինել. Փաշինյանը՝ սուպերվարչապետության «կոստյումը» հանելու մասին

Մեկ օրում չի կարող լինել. Փաշինյանը՝ սուպերվարչապետության «կոստյումը» հանելու մասին

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` արդյո՞ք հարմարավետ է իրեն զգում «սուպերվարչապետության կոստյումի» մեջ և մտադրություն ունի՞ դրանից հրաժարվելու, բալանսավորելու լիազորությունները նախագահի հետ:

Փաշինյանը պատասխանեց, որ բալանսավորման քաղաքականությանը պետք է գնալ այնպես, որ պետական համակարգի կայունությունը չխաթարվի: «Ես ասում էի, որ այս համակարգով ավելի հեշտ է իշխանափոխություն անել: Բալանսավորումը պետք է տեղի ունենա, բայց հարկավոր է գիտակցել, որ դա մեկ օրում չի կարող տեղի ունենալ»,- ասաց նա:

Փաշինյանը մեկ դիտարկում արեց. «Իսկ ո՞վ է ասում, որ բալանսավորումը պետք է տեղի ունենա նախագահի և վարչապետի միջև: Մենք ստեղծել ենք խորհրդարանական կառավարման համակարգ: Այսօրվա մեր Սահմանադրությամբ` նախագահն ունի արարողակարգային գործառույթներ»:

Նրա խոսքով` եթե որևէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար ,ուրեմն դա այդ պետության վերջն է: «ՀՀ-ն չի կարող ունենալ երկու ղեկավար: ՀՀ-ում այսօր խորհրդարանական համակարգ է, և պետության ղեկավարումը դրված է վարչապետի և կառավարության վրա: Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր և դատական իշխանության միջև»,- ասաց վարչապետը և ընդգծեց, որ սա է խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությունը:

Նա միևնույն ժամանակ չբացառեց, որ նախագահի լիազորություններին ևս 1-2 արարողակարգային լիազորություններ ավելացվեն: