Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացատրություն չկա, թե ինչու են Հայաստանի իշխանությունները գնում սահմանադրական բարեփոխումների։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եվ ես չեմ տեսնում, որ գործընթացում մասնագետներ ներգրավված լինեն։ Իմ տպավորությամբ՝ իշխանությունները չեն գնա սահմանադրական բարեփոխումների։ Ես տեսնում եմ, որ վերաբերմունքն այնքան անլուրջ է, և իմ տպավորությունն այնպիսին է, որ նրանք օրակարգ են ստեղծում, որպեսզի թեմայով զբաղեցնեն քաղաքական դաշտը։ Լրջություն չեմ տեսնում։ Առաջին հերթին պետք է ասել, թե որն է Սահմանադրության խնդիրը, և ինչ հարց է լուծվում բարեփոխումներով։ Առայժմ նպատակները որոշված չեն, հասկանալի չէ, թե ինչի համար է գործընթացը՝ գործունեության իմիտիացիա ստեղծել։ Կարծես, բոլոր հարցերը լուծել են, ժողովուրդն ամեն ինչից գոհ է, մնացել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելը։ Վերջին հարցազրույցների ժամանակ տպավորություն է, որ ոչ մի բան էլ չեն ուզում փոխել, կոստյումը դուրները եկել է»,- ասաց Քոչարյանը։