կարևոր
1360 դիտում, 1 օր առաջ - 2025-04-14 13:10
Հասարակություն

Խոստովանեք՝ բյուջեն ճեղքվածք ունի, դրա համար հարկերն ավելացնում են․ առևտրական

Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին անգամ տնտեսվարողները կազմակերպել են բողոքի ակցիա ըննդեմ հարկերի բարձրացման, նրանք բողոքում են շրջանառության հարկի փոփոխությունից։ Նշում են, որ այս փոփոխությունների հետևանքով լուրջ խնդիրների առջև են կանգնել, կարծում են, որ հարկերի բարձրացումը կհանգեցնի մանր ու միջին բիզնեսի փակվելուն։

Փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները ավելի քան 3200 ստորագրություն են հավաքել ՀՀ վարչապետին ուղղված՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի դրույքաչափերը կասեցնելու պահանջով։

Նրանք  ինտեսնիվ կերպով բողոքի ակցիաներ են իրականացրել շարունակում են բողոքել և պայքարել թանկացումների դեմ, Հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա ապրլի 25-ին։

Մանրամասն՝ տեսանյութում