կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-12 17:33
Քաղաքական

Փորձել են կոտրել նաև Antifake.am կայքի խմբագրի էջը

Փորձել են կոտրել նաև Antifake.am կայքի խմբագրի էջը

AntiFake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հարձակում է տեղի ունեցել իր ֆեյսբուքյան հաշվի վրա։ Հիշեցնենք, որ Politik.am-ի խմբագիր Բորիզ Մուրազին ևս ահազանգել է, որ փորձել են փակել իր էջը և ճնշում գործադրել իր վրա։

«Հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30 հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իմ էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ քնած ժամանակ, որպեսզի կանխելու հնարավորություն չունենամ։

Այսօր տեղեկացա, որ գիշերով նման հարձակում է տեղի ունեցել նաև politik.am կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջի վրա:

Եթե սկզբում կասկածում էի, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ, ապա հիմա կասկած անգամ չունեմ։ Այս միջոցով անմիտ փորձ է արվել տեղեկություններ ստանալ AntiFake.am-ի հրապարակումների աղբյուրների վերաբերյալ, ինչը, ինչ խոսք, չի հաջողվել։

Դա է վկայում նաև ֆեյսբուքյան էջերը կոտրելուց և ապօրինի մուտք գործելուց հետո առավոտ լույսով «ՀԺ»-ում հրապարակված politik.am-ի դեմ գրված քարոզչական բնույթի հոդվածը։

Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն լրատվականների գործունեությանը կոնկրետ գործողություններով՝ ընդհուպ՝ գլխավոր խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելով։ Ընդ որում, ապօրինի մուտք գործելու մեթոդը (նայե՛լ կից նկարները) վկայում է այն մասին, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով։

Այս ամենը պետք է արժանանա լրագրողական հանրության, քաղհասարակության ներկայացուցիչների ուշադրությանն ու գնահատականին, քանի որ թիրախավորված են բոլոր այն լրագրողներն ու խմբագիրները, որոնք «համարձակվել են» հրապարակումներ անել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության պաշտպանության մակարդակի մասին», - նշում է Մաթևոսյանը։

Նարեկ Սամսոնյանը նույնպես անդրադարձել է այս դեպքին և նշել, որ այն արվել է այնպիսի մեթոդներով որոնց տիրապետում են միայն հատուկ ծառայությունները.

«««Երկիր ՀԺ»-ի գլխավոր խմբագիր է վատացել, դեղերը հասցրեք էդ մարդուն, հանկարծ էս վիճակում տանկեր չհանի ու հրահանգի իր երևակայության արդյունքում ծնված հանգամանքների հերոսին կալանավորել:

Հ.Գ. Եթե անգամ ողջ ընտանիքը մտնի թեմայի մեջ, եթե անգամ պողոսների մի քանի հազարանոց բանակով փողոց դուրս գա միևնույն է էս խաղն ի սկզբանե տանուլ է տվել «գերագույն գլխավոր խմբագիրը» և ոչ ուշ ապագայում «Երկիր ՀԺ»-ն մնալու է պատմության աղբանոցում:

Հ.Գ. 2 Ուրբաթ օրը փորձ է արվել ապօրինի մուտք գործել Antifake.am-ի խմբագրի Ֆեյսբուքյան հաշիվ, փորձը հաջողվել է, թե ձախողվել կապ չունի, բայց այն արվել է այնպիսի մեթոդներով որոնց տիրապետում են միայն հատուկ ծառայությունները: Խոստանում եմ սրա համար պատասխան եք տալու!!!»։»