Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադահայ իրավաբան, գրող Հայդուկ Շամլյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին։
Yerkir.am-ին իրավաբանը փոխանցեց․
"Այս նիւթին ներքաղաքական շահագործումը կ'անցնի պատշաճութեան բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի սահմանները:
Սակայն քանի որ ուզում էք խաղալ մինչեւ իսկ այդ խաղաքարտը, ահա ուրեմն արժանի հակազդեցութիւնները՝
նուազ հայ զոհեր ունենք ռազմաճակատին վրայ, որովհետեւ
. թշնամին մեծ յոյսեր դրած է Ձեր վարչակարգին վրայ
. թշնամիին դաշնակիցները, որոնք աջակցեցան Ձեր վարչակարգի գոյացման, միայն յոյսեր չէ, այլ ակնկալիքներ ունին նրա նկատմամբ
. վերոնշեալ մեր բոլոր թշնամիներն ալ լաւապէս տեսնում են թէ ոնց հայերը իրարու դէմ են կռւում, մոլեգնաբար, իրենք իրենց են քանդում ու փճացնում, հետեւաբար ինչո՞ւ յարձակին... բազկաթոռին վրայ նստած, ժպիտը դէմքերին, դիտում են մեր ինքնաքայքայումը... լաւ գիտնալով որ, եթէ յարձակին, ի վնաս իրենց, նպաստելու են մեր համախմբումին, կասեցնելով իրենց ձեռնտու մեր ազգային ինքնափճացման ընթացքը, գործընթացը":