|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի հավաքականի ավագ, դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
«Իսկապես որոշել եմ ավարտել խաղացողի կարիերան: Այժմ աշխատում եմ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում: Հարմարվում են նոր աշխատանքին: Խոստովանում եմ, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Ես պլանավորում էի խաղալ, բայց Հայաստան-Պորտուգալիա խաղից հետո մտքափոխվեցի: Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ»,- ասել է Բերեզովսկին: