Դեսպանատունը տեղեկացնում է, որ հարցազրույցի չեղարկման դեպքում խորհուրդ է տրվում հետևել հարցազրույցների նշանակման կայքին՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ «Եթե հարցազրույցի նոր օր է նշանակվել դեսպանատան կողմից, ապա քաղաքացին էլեկտրոնային փոստով նամակ կստանա: Դեսպանատունը կվերանշանակի հարցազրույցի օրն առաջին հնարավորության դեպքում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ փոփոխություններ են գրանցվել դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգում: Մասնավորապես` Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է, որ անձնական` մեծ չափերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն:
«ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ: Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։ Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի»,- ասվում է հաղորդագրության մեջ: