կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-31 12:28
Քաղաքական

Իջեւանցի ստոմատոլոգը վարչապետի օգնական է նշանակվել. Hraparak.am

Իջեւանցի ստոմատոլոգը վարչապետի օգնական է նշանակվել. Hraparak.am

Gov.am կայքում վարչապետի օգնականների ցանկում հայտնվել է Գագիկ Իսախանյան անունով մի մարդ ում կենսագրությունից պարզ է դառնում, որ նա Իջևանի ծագում ունեցող ստոմատոլոգ է: Նշանակումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 21-ին: Այս մասին  գրում է Hraparak.am-ը:

Անհասկանալի է, ինչ գործունեություն է իրականացնելու պարոն Իսախանյանը վարչապետի աշխատակազմում: Այս նշանակումը արդեն հումորների տեղիք է տվել համացանցում, մարդիկ առաջարկում են հաջորդ անգամ պրոկտոլոգի ընտրել: Մյուսներն էլ հիշեցնում են Փաշինյանի արած հայտարարությունները իշխանության կլանային համակարգի մասին:

Կենսագրությունը ստորև․

Ծնվել է 1989 թվականի ապրիլի 16-ին, ք. Իջևան:

2005-2011թթ.- Երևանի «Հայբուսակ» համալսարան՝ ստոմատոլոգիայի բակալավրի աստիճան

2011-2013թթ. - Երևանի «Հայբուսակ» համալսարան՝ ստոմատոլոգիայի մագիստրոսի աստիճան

2014-2016թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ բժիշկ-ստոմատոլոգ

2013-2016թթ. – ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ

2016-2017թթ. - ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ

2017-2020թթ. - «Վարդգես Դովլադբեկյան» Ա/Ձ-ում բժիշկ-ստոմատոլոգ

2021թ. հունվարի 18-ին նշանակվել է Վարչապետի օգնական

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: