|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության կողմից ղեկավարվող մայրաքաղաք Անկարայի (որի քաղաքապետը ևս քեմալական է) Չանքայա թաղամասի թաղապետարանի կողմից անցակցվել է «Գրքային երկրորդ հանդիպում» անունով գրքերի ցուցադրություն, որի ժամանակ ցուցադրվել, այնուհետև թույալտրվել է վաճառել Թուրքիայում գործող հայկական «Արաս» հրատարակչատան կողմից հրատարակվող Հայոց ցեղասպանության մասին գրքեր. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է իշխանամետ takvim.com.tr կայքը:
Կայքի համաձայն՝ ՀԺԿ-ական Չանքայայի թաղապետարանը դեռևս 2015 թ. կազմակերպել էր «Մի հայկական ընտանիքի կորստի անցյալի ապացույցներով» անունով լուսանկարների ցուցահանդես: