|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է թոշակից, որը պետք է ստանար նախագահության ժամկետի ավարտից հետո. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Guardian-ը`բացատրելով, որ Ֆրանսիայի առաջնորդը այդ որոշումը կայացրել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլների ֆոնին:
Դեռևս 1955 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ Ֆրանսիայի նախկին նախագահները ցմահ ստանում են ամսական €6220 թոշակ:
Մակրոնը դարձել է թոշակից հրաժարված առաջին նախագահը: Միևնույն ժամանակ նա նաև որոշել է հրաժարվել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամությունից, որն ընդգրկում է երկրի բոլոր նախկին նախագահներին:
Նման որոշման հետևանքով Մակրոնը կկորցնի ամսական €13.500 վճարը:
Այնուամենայնիվ, նման որոշման հարցում նա առաջինը չէ: Մինչ Մակրոնն՝ այդ վճարից հրաժարվել էին նաև Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին: