կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 20:11
Հասարակություն

Դատավոր Արա Կուբանյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է ԱԱԾ միջնորդությունը

Դատավոր Արա Կուբանյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է ԱԱԾ միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանն այսօր՝ հուլիսի 20-ին, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։

Այսօր առավոտյան դատավոր Մնացական Մարտիորսյանը բավարարել էր ԱԱԾ միջոնդությունը եւ երկամսյա կալանք կիրառել նույն՝ Սնանկության դատարանի մեկ այլ դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ։ Թե ինչ մեղադրանք է առաջադրված դատավորներին, չի հանրայնացվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ԲԴԽ-ին դատավորներ Գևորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով եւ ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել։