կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-21 20:57
Քաղաքական

Մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը. Մարուքյան

Մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կարճաժամկետ նպատակը հզոր, կենսունակ ընդդիմություն դառնալն է՝ ըստ Yerkir.am-ի ԼՀԿ 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ընդդիմություն լինելն ինքնապատակ չէ: Մենք կառավարությանը երբեք չենք քննադատել՝ ցույց տալու, որ մենք քննադատում ենք, ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը: Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքում դա պիտի լինի, որ նոր Հայաստանի այլընտանքը «Լուսավոր Հայաստանն է»», - ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ ընդդիմության դերը շատ կարևոր է, քանի որ եթե ընդդիմությունը ձախողվի, ապա կձախողվի նաև հեղափոխությունը և իշխանությունը կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի:

Խոսելով կուսակցության երկարաժամկետ ծրագրերից՝ Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ նպատակն է ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ստանձնումը, որի համար բազմաթիվ անելիքներ կան:

Ի դեպ, Էդմոն Մարուքյանի ելույթի պահին լույսերը հանկարծ անջատվեցին: «Մթնեց ինչ որ, հա՞: Բայց մեկ ա, մենք լուսավոր ենք»,-ասաց Մարուքյանն ու կատակեց. «Ես խնդրում եմ պրոյեկտորները միացնել: Մութ ուժերը փորձեցին մթագնել մեր 4-ամյակը»: