|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բյուլենք Թուրքանը հայտնել է, որ մյուս շաբաթ հայտնի կդառնա, թե ով կփոխարինի կուսակցության ղեկավարությունից հրաժարական տված Դավութօղլուին:
Ըստ Siyasihaber3-ի` մայիսի 22-ին կայանալիք` կուսակցության արտահերթ նիստի մասին տեղեկություններ հայտնած Թուրքանը նշել է, որ այս շաբաթ կլինեն ընթացակարգեր, իսկ մյուս շաբաթ հայտնի կլինի Դավութօղլուին փոխարինողի անունը:
Թեև դեռևս պաշտոնապես հայտարարված չէ նոր ղեկավարի անունը, սակայն ԱԶԿ-ի կուլիսներում շրջանառվում են արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, կապի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսայի` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի, ինչպես նաև կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշի անունները: