Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողների 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։
Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջեւ՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի եւ արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջեւ։ Վարդապետյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Գրիգորյանն ասաց․ «Նման բան չկա, խորհուրդ եմ տալիս կապնվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում