Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլը հարցազրույց է տվել ռուսական «360» հեռուստաալիքին, որում նա ամոթալի է համարել Էրդողանի այն տեսակետը, թե պետք է հավասարության նշան դնել 1915 թվականի՝ Օսմանյան կայսրության ոճրագործության և ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ոչնչացման միջև. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Rusarminfo-ն:
Նա մանրամասնել է, որ ի տարբերություն Անկարայի, որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է բնիկ ամերիկացիների ցեղասպանության հարցը, ներողություն է խնդրել, ինչպես նաև փոխհատուցել իր արարքների համար։
Բացի այդ, Օզգյուլի պնդմամբ, Ամերիկայում հնդկացիների խոշոր համայնքներ չեն մնացել, որոնք մշտապես կարող են բարձրաձայնել իրենց խնդրի մասին։
Քաղաքագետը հավելել է նաև, որ հայկական սփյուռքը անհամեմատ մեծ է։ Մասնավորապես, Հայաստանում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, և ամբողջ աշխարհում ցրված են հայ էթնիկ խմբի շուրջ 10 միլիոն ներկայացուցիչներ:
«Դրա համար սա Թուրքիայի պատմության մեջ նախագահի ամենաամոթալի արարքներից մեկն է»,- բացատրել է քաղաքագետը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը, ինչը դուր չէր եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Թուրք նախագահը սպառնացել էր ԱՄՆ-ն. այն մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։