կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-13 10:56
Առանց Կատեգորիա

Պետական համակարգում ոչ թե դիմադրություն կա, այլ ընդամենը անարդյունավետ կառավարում. «Իրատես»

Պետական համակարգում ոչ թե դիմադրություն կա, այլ ընդամենը անարդյունավետ կառավարում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,- ընդգծեց նա: Իրականում Պապ թագավորից Հիսուս ու Հռոմի պապ դարձած Փաշինյանին անհանգստացնում է ոչ թե բոլոր ոլորտներում «հեղափոխության» պանծալի ավարտը, այլ որ պետական համակարգը սկսել է այլ տրամաբանությամբ աշխատել, ինչը Փաշինյանին բնավ հարմար չէ: Ինչպես «Իմ քայլը» խմբակցությունում, այնպես էլ կառավարման օղակներում այսօրվա վարչապետը յուրայիններ չունի, էլ չենք ասում, որ միջին օղակներում աշխատողները հիմնականում հին կադրեր են և նորերի հետ իրենց հարմարավետ չեն զգում:

Ավելին, նրանց «դիմադրությունը», ըստ կառավարության մեր աղբյուրի, մի քանի ձևով է արտահայտվում. նախ` ոմանք չեն էլ ցանկանում որևէ արդյունք ապահովել, քանի որ շատ ավելին են հասկանում ոլորտից, քան իրենց վերադասը, դրա համար կարողանում են գործի իմիտացիա ստեղծել: Մյուսները, որոնք նաև նախկին իշխանությունների հետ են աշխատել, օր առաջ ուզում են տապալված տեսնել այս իշխանությունը: Վերջին խումբն էլ նոր եկած կադրերն են, որոնք գործից գլուխ չեն հանում, բայց մեծ հավակնություններ ունեն, ցույց են տալիս, թե աշխատում են, բայց, ինչպես Փաշինյանն է ասում, ամեն վայրկյան սպասում են, թե տուն գնալու ժամը երբ է գալու: Այնպես որ, պետական համակարգում ոչ թե դիմադրություն կա, այլ ընդամենը անարդյունավետ կառավարում, իսկ ձուկը, ինչպես գիտենք, գլխից է հոտում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։