Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.
«Ս/թ հուլիս ամսին «Սահման» հասարակական կազմակերպությունը «Մադրլենդ (Motherland)» և «Ուան Արմենիա (OneArmenia)» կազմակերպությունների հետ համատեղ հայտարարեց բիզնես դրամաշնորհի մրցույթ Բաղանիս համայնքի կանանց համար, ովքեր ցանկանում են փոքր ձեռնարկատիրական գործունեություն սկսել համայնքում։
Մրցույթի նպատակն է աջակցել տվյալ համայնքի կանանց և աղջիկներին սեփական գործ հիմնելուն և իրենց հմտություններն ու կարողությունները համայնքի տնտեսության զարգացման գործում ներդնելուն:
Մրցույթի արդյունքում դրամաշնորհի մի մասը արդեն տրամադրվի սեփական բիզնեսը սկսելու համար, մյուս մասը կտրամադրվի մինչև տարեվերջ։
Դրամաշնորհի գումարը կազմում է մինչև 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
Շահառուներն են՝
1. Ալլա Պետրոսյան՝ սնկարտադրություն
2.Թերեզա Քոչարյան՝ վարսավիրանոց
3.Լուսինե Ղուկասյան՝ թխվածքեղենի արտադրություն
4.Արևիկ Սարգսյան՝ վարդերի ջեմոց։
Հ.Գ. Ակտիվ ընթացքի մեջ ենք։
Հ.Գ.Գ. Բաղանիսում ակտիվ են նաև կանայք ։)))»:
Լուսանկարներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: