Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգը»:
Մրցույթի անցկացման արդյունքում նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող որևէ կառույցում (բնակելի, կրթամշակութային, սպորտային, համայնքային) դրամաշնորհի միջոցներով կստեղծվեն նախադպրոցական կրթական ծառայություններ իրականացնելու համար համապատասխան պայմաններ:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում: Դրամաշնորհի առավելագույն մեծությունը յոթ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար ՀՀ դրամ է: Միջոցառումների իրականացման ժամանակահատվածն է` 2021 թ. հունիս-դեկտեմբեր:
Մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացող կառույցը որոշվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերի և պայմանների հիման վրա:
Մրցույթին մասնակցելու հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) մինչև 2021 թվականի հուլիսի 8-ը պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ, իսկ խորհրդատվություն՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունից՝ (010) 599-619: