կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 19:14
Հասարակություն

Նինոծմինդայում և Ախալքալաքի Օլավերդ գյուղում բացվեց ԱրՄաթ լաբորատորիա

Ջավախքի Օլավերդ գյուղում հուլիսի 13-ին տեղի ունեցավ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը:

Օլավերդում ԱրՄաթի հիմնադրման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։ Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:

ԱրՄաթ-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:

Մեկ օր առաջ՝ հուլիսի 12-ին, «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողություն է տեղի ունեցել նաև Ջավախքի Նինոծմինդա քաղաքում: Նինոծմինդայում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերար Արմեն Ղարսլյան), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ:

Ստորև ներկայացնում ենք Օլավերդ գյուղում «ԱրՄաթ» լաբորատորիայի բացման արարողության տեսանյութը, որը Yerkir.am-ին են տրամադրել Ախալքալաքի ATV 12 EVRIKA հեռուստաընկերության (Телевидение Атв Эврика) գործընկերները.