կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 17:36
Հասարակություն

Քանի՞ ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի այցելել Հայաստան. Panorama.am

Քանի՞ ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի այցելել Հայաստան. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

«Տարիներ առաջ որևէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ ադրբեջանցիները զբոսաշրջության նպատակով հանգիստ կարող են այցելել Հայաստան։ Սակայն, այսօր դա փաստ է։ 44-օրյա պատերազմից հետո ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը խոսում է այն մասին, որ այս իշխանություններից սպասելի է ամեն ինչ, որոնք քարոզում են խաղաղություն Ադրբեջանի հետ՝ մոռանալով գրեթե 5 հազար զոհված հայ տղաներին։

Այսպիսով, այսօր արդեն պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը համալրվել է ևս մեկով՝ Ադրբեջանով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն, 2022 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։ Տեղեկացնենք, որ 2019-22 թթ-ին  Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի այցելություն մեր երկիր չի եղել։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 3,5 անգամ էլ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը։

Մասնավորապես, հունվար-մարտին Հայաստան է այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 1 244 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակհատվածում՝ 356 զբոսաշրջիկ։ Նշենք, որ Թուրքիայից նախորդ տարիներին էլ են զբոսաշրջիկներ այցելել Հայաստան։

Լուսանկարում՝ ադրբեջանցի պատգամավորները Երևանում»։