կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 17:22
Հասարակություն

Կայանալու է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորհրդաժողովը

Կայանալու է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորհրդաժողովը

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, «Անի պլազա» հյուրանոցի (ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք) «Նաիրի» սրահում տեղի կունենա «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողով:

Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն են բերելու բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, առանձին մտավորականներ և քաղաքագետներ: 

Քննարկվելու են ազգային պետականությանը, կրթական, մշակութային և լեզվական քաղաքականություններին առնչվող հարցեր, փորձ է արվելու ուղենշել մտավորականության և պետական կառույցների անելիքներն ու խնդիրները:

Նախաձեռնող խումբը նպատակ ունի այս հարթակը դարձնել շարունակական՝ արծարծելու և արժևորելու հանրությանը հուզող հոգևոր - մշակութային խնդիրները:

Պատասխանատուներ՝

Լիլիթ Գալստյան, բ.գ.թ.
Արծվիկ Մինասյան, տ.գ.թ.