|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանն` Ավոն, այսօր` նոյեմբերի 25-ին, կդառնար 62 տարեկան` հայտնում է Yerkir.am-ը:
Ծնվել է Մեծ Եղեռնից փրկված եւ ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։
1991 թվականին եկել է Հայաստան եւ սեպտեմբերին մեկնել Արցախ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաեւ Քարվաճառը:
Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։ Թաղված է Եռաբլուրում։
Նրա անունով է կոչվում Հայաստանի զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում եւ Արցախում: