|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 9-ին ԱՏՁՄ նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկեց միջազգային ամենամեծ Robotex Armenia ռոբոտաշինության մրցույթը, որին մասնակցում էին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման շուրջ 50 անդամ-երկրները և ոլորտով հետաքրքված անհատներ ու ընկերություններ։
Մրցույթին մասնակցում էր նաև Ախալքալաքի «ԱրՄաթ»-ի թիմը խմբավար Մարգարիտա Ջավարջյանի գլխավորությամբ:
Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրն իրականացվել է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ:
«ԱրՄաթ»-ի սաները ներկայացրեցին իրենց պատրաստած ԱԼՖԱ խելացի ռոբոտը, որը կարողանում է փողոցն անցնել սպիտակ գծանշումներով և հետևել լուսացույցին: Այն պետք է մարդկանց օրինակ ծառայի՝ ինչպես անվտանգ փողոց անցնել: Թիմի պատրաստած ռոբոտը հաղթահարեց մրցույթի առաջին փուլը՝ հայտնվելով երկրորդ փուլում:
Ախալքալաքի «ԱրՄաթ» -ի սաները մեծ ոգևորությամբ ու նոր գաղափարներով հեռացան միջազգային բարձր կարգի այս մրցույթից ՝ խոստանալով էլ ավելի լավ սովորել և կատարելագործել իրենց հմտությունները:

