|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թուրքիայի սահմանային ծառայության հետ նախաձեռնել է չորրորդ համատեղ պարեկությունը Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող՝ շուրջ 80 կիլոմետր նոր շրջանում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Նոյեմբերի 11-ին` ժամը 12:10-ից, Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Թուրքիայի սահմանապահ ծառայության չորրորդ համատեղ պարեկությունը սկսել է աշխատանքը նոր սահմանային շրջանում, որը տեղակայված է Քամիշլիից մոտ 70 կմ դեպի արևմուտք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պարեկությունը կիրականացվի նոր երթուղիով, որը, սկսած Շեյրեկի անցակետից, ձգվում է նախ դեպի արևմուտք, ապա՝ դեպի արևելք՝ սիրիական-թուրքական սահմանի երկայնքով:
Պարեկությունն իրականացվում է «Վագր» զրահապատ մեքենաներով, Ռուսաստանի ռազմական ոստիկանության БТР-80-ներով և թուրքական սահմանային ծառայության Kirpi զրահամեքենաներով:
Գործողությունն իրականացնելու նպատակով կներգրավվի 8 միավոր ռազմական տեխնիկա և երկու երկրների ավելի քան 50 զինծառայող:
Շարասյան շարժն իրական ժամանակում կվերահսկվի Ռուսաստանի ռազմական ոստիկանության Orlan-10 անօդաչու թռչող սարքի կողմից: