|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Այդ մասին ասված է ԱԳն մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
«Շարունակում են գործել դեսպանության կողմից գործարկված թեժ գծերը՝ +961 3 157 305, +961 3 536 041:
Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթներ։
Պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով։
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, որն իրականություն դարձավ ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ և կարևոր քայլ է իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ: ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ»,- նշված է գրառման մեջ: