|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գերակա շահ ճանաչված մի քանի տարածքների, մասնավորապես` Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Բյուզանդի, Ֆիրդուսի, Եկմալյանի անվան փողոցների բնակիչների շահերի վերաբերյալ, որոնց բնակարանային հարցը տարիներ անց լուծում չի գտնում:
ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ բարձրացված հարցը խնդրահարույց է: Կոնդ թաղամասում շինարարություն է ընթանում, առաջին շենքն արդեն ավարտման փուլում է, և 107 բնակիչ կապահովվի բնակարանով:
«Պետությունը հեռու չի կանգնում այս հարցից, թեև տարիների ընթացքում կառուցապատողներ են փոփոխվել: Վարչապետի խորհրդականներից մեկն ամենօրյա ռեժիմով զբաղվում է այս խնդրով, որպեսզի գտնեն այն ուղիները, որ լուծում գտնենք, և բնակիչները չմնան դրսում»,- ասաց նախարարը: