Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ:
Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, իշխանամետ «Akşam» թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն մասնավորապես ասել է.
«Որոշ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ հայկական որոշման նախագծի (բանաձևը) վերաբերյալ օրինագիծ բառն են օգտագործում: Դա օրինագիծ չէ, ուստի պատժամիջոցներ չի նախատեսում: Դա ԱՄՆ-ի իշխանություններն էլ են հաստատել: ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը դադարեցնելը սխալ է, բայց մենք էլ որոշ քայլեր ենք ձեռնարկելու: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրել ենք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմագործողություն հետևանքով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ: