Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.1 |
EUR | ⚊ | € 409.45 |
RUB | ⚊ | ₽ 3.8828 |
GBP | ⚊ | £ 485.76 |
GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Դժբախտաբար, մի իրավիճակում ենք հայտնվել, որ կան մարդիկ, որոնք ամեն առավոտ մի անպատասխանատու հայտարարություն են անում, և այդ ընթացքը շարուկավում է: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, կարելի է ԱԺ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, քննչական մարմինները՝ դրանք բոլորն ընդհանրապես վերացնել ու այդ լիազորությունները տալ Արման Բաբաջանյանին, Անդրանիկ Քոչարյանին ու այդպես մի քանի հոգու, ինչ ունեն շատ՝ դրանցից, անունները չեմ էլ ուզում տալ, և որոշեն, թե էս երկրում ով որքա՞ն պետք է դատապարտվի, քանի՞ տարի, ի՞նչ ընթացքով, ով որտեղ պետք է աշխատի կամ չաշխատի և այսպես շարունակ», - Armlur.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Բաբաջանյանի աննախադեպ ակտիվացած գործողություններին, ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այս խեղկատակության վերջը պետք է տրվի. «Ո՞վ է ինքը: ԱԺ պատգամավորի վիճակից ավել բան ունի՞, կարո՞ղ է գլխավոր դատախազն է՝ չգիտենք։ Ի՞նչ է նշանակում Վազգեն Մանուկյանը չպետք է աշխատի, որովհետև չգիտեմ ինչ»,-նշեց նա:
«Թվում է, թե սրանք իշխանություններին այս պահին ծառայություն են մատուցում, և վերջինս հաճույքով օգտվում է այդ ծառայությունից, բայց սրանց պիտանելիության ժամկետը բավականին կարճ է, երկար չի կարող տևել։ Այս ընթացքում հասցնելու են հասարակությանը պառակտեն, վնասեն, տանեն այլ ուղղությամբ: Սրա դիմացը պետք առնվի, և ամեն մեկը պետք է հասկանա իր կարգավիճակը, իր ֆունկցիան. սա է խնդիրը», - նշեց նա:
ՀՅԴ-ի ինչ դիրքորոշումը Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու վերաբերյալ շատ պարզորոշ է. եթե կան նոր հանգամանքներ, որ պետք է քննության ենթարկվեն՝ դա շատ նորմալ է։ Բայց Հոկտեմբերի 27-ի ողբերգությունն օգտագործել ներքաղաքական թեմաներով և կրկին այս ու այն կողմ ուղղորդելով՝ ներքաղաքական դաշտում հարցեր լուծել՝ անընդունելի է:
«Այստեղ չես գտնի մարդ, որ դեմ լինի գործի քննությանը: Բայց եթե այս գործը օգտագործվելու է կրկին քաղաքական նպատակներով, այս ողբերգությունը՝ Հոկտեմբերի 27-ը, օգտագործվելու է ներքաղաքական հարցեր լուծելու համար, դա, մեղմ ասած, սրիկայություն է: Այս պահին, իմ տպավորությամբ, գնում են այդ ուղղությամբ, ոչ թե գործը բացահայտելու: Ամբողջ դժբախտությունն այստեղ է», - նշեց Իշխան Սաղաթելյանը:
Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումի վերաբերյալ բանախոսը ասաց, որ անիմաստ, նույնիսկ՝ ամոթ է նման հարց քննարկելը, բայց ակնհայտ է նաև, որ ցուցմունք՝ ազատության դիմաց ինչ-որ պրոցես է քննարկվել, զավեշտ է, բայց այս տեսակետն էլ կա, այսինքն՝ ցուցմունք տուր, գուցե ազատության մեջ հատնվես:
«Սա զավեշտ է, որին որևէ ադեկվատ մարդ չի կարող նորմալ վերաբերվել կամ իր մտքով անցկացնել, որ նման հարց կարող է քննարկվել», - եզրափակեց իր խոսքը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: