Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է իր համաձայնությունը ԵՄ որոշմանը, որով առաջարկվում է ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի ժամկետը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Որոշման մասին ասվում է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին հղված՝ Ջոնսոնի նամակում, որի պատճենը տարածել է վարչապետի գրասենյակը: Ջոնսոնը մանրամասնել է նաև, որ կցանկանար երկիրը Եվրամիությունից դուրս բերել մինչև նշված ամսաթիվը:
«Գիտեք, որ ես ընտրության ազատություն չունեմ: Ես միայն հնարավորություն ունեմ հաստատելու Բրիտանիայի պաշտոնական համաձայնությունը Brexit-ի ժամկետի հետաձգմանը: Սակայն պետք է հստակեցնեմ, որ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության երկարաձգումը վնասում է մեր ժողովրդավարությանը և մեր եվրոպացի ընկերների հետ հարաբերություններին»,- նշվում է Ջոնսոնի նամակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Տուսկը տեղեկացրել էր, որ ԵՄ 27 անդամները համաձայնել են հետաձգել Brexit-ը մինչև 2020թ. հունվարի 31-ը: