Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ևս մեկ անգամ ձախողել է Brexit-ի այլընտրանքային տարբերակներից որևէ մեկը հաստատելու քվեարկությունները, ինչից հետո երկրի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել կառավարության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու կոչով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Ապրիլի 1-ին Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության էին դրվել Brexit-ի երեք այլընտրանքային տարբերակներ, այդ թվում` ԵՄ-ի հետ ընդհանուր շուկայի կամ մաքսային միության ստեղծում ու ԵՄ կազմից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացում:
Սակայն պահպանողական կուսակցության անդամները հրաժարվել են հավանություն տալ երեք տարբերակներից որևէ մեկին:
Նշվում է նաև, որ, ըստ ԵՄ առաջնորդների առաջադրած պայմանի, եթե խորհրդարանն առաջիկա օրերին որևէ որոշում չկայացնի, ապա Լոնդոնին ընդամենը 10 օր կմնա ԵՄ-ն առանց որևէ համաձայնագրի լքելու համար:
Brexit-ի հարցով բրիտանացի քարտուղար Սթիվ Բարքլեյն շեշտել է, որ Համայնքների պալատը մերժում է և՛ ԵՄ-ն առանց շահեկան համաձայնագրի լքելու, և՛ դրա կազմում մնալու առաջարկները: «Սակայն Մեծ Բրիտանիայի համար լավագույն տարբերակը համաձայնագրի կնքմամբ ԵՄ-ն լքելն է»,- նշել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Եվրամիության առաջնորդները Մեծ Բրիտանիայի վարչապետին Brexit-ի հարցով երկու շաբաթ ժամանակ են տվել. Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը ժամանակ ունի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը վավերացնելու համար: