կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-26 10:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հասարակական պահանջ կա. Ստեփան Դեմիրճյան

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հասարակական պահանջ կա. այս մասին լրագրողներին ասաց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած ՀՀ խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը:

«Ոճրագործությունից 20 տարի անց էլ այդ պահանջը է՛լ ավելի է ուժեղացել, այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է, որ իշխանությունները բացահայտում են պետության դեմ կատարած հանցագործությունները և ակնկալում են, որ ամեն ինչ կարվի նաև Հոկտեմբերի 27-ի լիարժեք, ամբողջական բացահայտման համար»,- ասաց նա։

Նշենք, որ 1999 թ հոկտեմբերի 27-ի ոճրին զոհ է գնացել ութ մարդ, այդ թվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ  էին ներխուժել Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները այլ զինակիցների հետ: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ էր բացել: Աննախադեպ ոճիրից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցրել էին նախարարներին ու պատգամավորներին: