|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խոսել է Էրդողանի հետ։
«Քիչ առաջ խոսեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նա ասաց ինձ, որ դիպուկահարի և ականանետերի փոքր կրակ է եղել, ինչն արագորեն վերացվել է: Նա շատ է ցանկանում, որ կրակի դադարեցում լինի: Նաև քրդերն են ուզում, որ դա պատահի: Վատ է, որ այս մտածողությունը տարիներ առաջ չի եղել: Երկու կողմերն էլ ունեն բարի կամք և հաջողության լավ հնարավորություն է ստեղծվել: Ինձ քիչ առաջ տեղեկացրին, որ որոշ եվրոպական երկրներ այժմ պատրաստ են հետ ընդունել իրենց երկրներից ԻՊ-ին անդամագրված զինյալներին։ Սա լավ նորություն է, բայց պետք է արվեր այն ժամանակ, երբ մենք նրանց ձերբակալեցինք։ Ամեն դեպքում մեծ առաջընթաց է գրանցվել»,- գրել է Թրամփը։