|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի լրատվական ծառայությունը:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար:
Հատկապես կարևորվել է կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ փոխգործակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր ձևաչափերով։