Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հրայրի աղջիկների՝ ԱԱԾ մտնելու էսօրվա մղձավանջն եմ նայում։ Էդ տեսարանը մտքերով ինձ տարավ 2017թ. մի ուշ երեկո, երբ Ազգային ժողովի սենյակներից մեկում խոսում էինք՝ ես ու Հրայրը, խոսում էինք մարդու ու քաղաքականության մասին։ Ու Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ։ Վերապատմեմ հանուն վաղվա։
Հրայրը, ինքն իր արածից գոհ մարդու պայծառ աչքերով, ինձ երկար պատմում էր, թե ինչպես հեռավոր 2011 թվականին, երբ ինքը Արդարադատության նախարարն էր, տեղեկանում է այն մասին, որ «Կոշ» թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը ընկել կոտրել է ձեռքը։ Պատմում էր, որ իմանալուց հետո, որպես Արդարադատության նախարար, իր իրավասությունների շրջանակում գտնվող քիչ գործիքներից մեկին է դիմում ու սեփական նախաձեռնությամբ երկու թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Հպարտ էր իր արածով:
Հրայրը ճիշտ էր արել։ Նա վաղն էլ, վստահաբար, նույնը կանի։ Ես դա գիտեմ։ Ու էլի ճիշտ կանի։ Այդպես է մարդը հաղթում։
…Նայում եմ այս հրաշք աղջկան ուղիղ եթերում, հիշում եմ այս պատմությունն ու էլի մտածում մարդկային տեսակների մասին»: