ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների կապերը ձգվում են «Հին Հռոմի ժամանակներից»: Նրա խոսքերը տեղադրվել են Սպիտակ տան թվիթերյան էջում. տեղեկացնում է ՌԻՍ «Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ին և Իտալիային միավորում է մշակութային և քաղաքական ընդհանրությունը, որը հազարամյակների պատմություն ունի՝ Հին Հռոմի ժամանակներից ի վեր»,- հայտարարել է Թրամփը:
Օգատերերին զարմացրել է Թրամփի անգրագիտությունը: «Պատմության դաս՝ Հին Հռոմը մ.թ.ա. 8-րդ դարից է սկսվել և կործանվել մ.թ. 5-րդ դարում: ԱՄՆ-ն ընդունել է Անկախության հռչակագիրը 1776-ին: Ես կարոտ եմ նախագահի, որը կարդում է և պատմություն գիտի»,- գրել է օգտատերերից մեկը:
Սակայն եղել են նաև այնպիսիք, որոնք Թրամփի խոսքերը համարել են փոխաբերություն, որն ընդգծում է հռոմեական օրենքների և ամերիկյան սահմանադրության կապը: