Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ավտոմոբիլներ արտադրող գերմանական «Ֆոլքսվագեն» ընկերությունը հետաձգում է Թուրքիայում գործարանի կառուցումը՝ Սիրիայում Թուրքիայի գործողության ֆոնին. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Handelsblatt պարբերականին։
Ընկերությունը մի քանի ամիս թուրքական կողմի հետ բանակցություններ էր վարում Իզմիր քաղաքից ոչ հեռու գործարան կառուցելու մասին։ Բայց Սիրիայում Թուրքիայի գործողության սկսվելուց հետո ղեկավարությունը չի շտապում ստորագրել պայմանագիրը։
«Մենք մեծ զգուշավորությամբ ենք հետևում իրավիճակին»,- մանրամասնել է ընկերության ներկայացուցիչը։