կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 10:59
Տարածաշրջան

Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք. Թուրքիայի նախագահ

Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք. Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան «աչք չունի Սիրիայի հողերի վրա» և հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին. հայտնում է թուրքական Sabah օրաթերթը:

«Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-մանրամասնել է Թուրքիայի նախագահը՝ միաժամանակ  հերքելով նաև այն լուրերը, թե գործողությունների տարածքում գտնվող բանտերից փախել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ:

«Այդ լուրը սադրանք է՝ ուղղված ԱՄՆ-ին և Եվրոպային»,- ասել է նա ու պարզաբանել նաև, որ  ռազմական գործողությունների հետևանքով ոչ մի խնդիր չի առաջացել Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում:

«Սոչիում, Թեհրանում և Անկարայում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կատարվում են: Խնդիրների առաջացման դեպքում ես կարող եմ 24 ժամում կապվել ՌԴ նախագահի հետ»,- նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: