Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-10-10 17:09
Աշխարհ

Տել Աբյադ քաղաքից տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են ապահով շրջան

Տել Աբյադ քաղաքից տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են ապահով շրջան

Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Սիրիայում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Քամիշլի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին հրետակոծվել է Սիրիայի Քամիշլի քաղաքը։